Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
18.03.2014 | 00:51

...թե ֆեյքերի մասին օրինագծով՝ թե՛ ՀՀԿ-ն, առավել ևս՝ ԲՀԿ-ն, ինչպես նաև մյուս կուսակցություններն ուզում են սոցցանցերը մաքրել իրենց իսկ ներդրած ֆեյքերից, որոնք անչափ թանկ են նստում: Եվ դա ուզում են անել օրենքի տեսքով, որպեսզի իրենց անմռունչ ծառայածներին չնեղացնեն, չթշնամացնեն, որպեսզի վերջիններս էլ հիմա չսկսեն սոցցանցերում իրենց ֆեյքային կենսագրություններն ու «վերբովկաների» պատմությունները պատմել։ Ասում են նաև, թե յուրաքանչյուր կուսակցություն, պաշտոնյա-բազմաշերտ ֆեյքերի թիմ ունի այնտեղ, որոնք ոչ միշտ են արդյունավետ «աշխատում» ու իրենց գոյապահպանությունն արդարացնում: Հետագայում, նոր ընտրություններին ընդառաջ, նոր ֆեյքեր կընդգրկվեն այդ «պայքարում», որոնք ավելի որակով ծառայություն կմատուցեն «դաշտում»: Սա է օրենքի բուն նպատակը:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ